Մատչելիության հղումներ

Սեպտեմբերին Թուրքիան կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում


Սեպտեմբերին Թուրքիան Ռուսաստանից կընդունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական 1news.az լրատվական գործակալությունը` վկայակոչելով թուրքական Haberturk-ի հաղորդագրությունը, Թուրքիան այդ կառույցում նախագահելու է մեկ ամիս:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը սեպտեմբերին այցելելու է Նյու Յորք, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանին:

Անցած տարի Թուրքիան երկու տարով ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ եւ արդեն նախագահել է խորհրդում:

Ադրբեջանական գործակալությունը հիշեցնում է, որ հենց Անվտանգության խորհրդում Թուրքիայի նախագահության շրջանում է ՄԱԿ-ում քննարկվելու Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG