Մատչելիության հղումներ

logo-print

Դմիտրի Մեդվեդեւը Ադրբեջան կայցելի սեպտեմբերի 2-3-ին


Սեպտեմբերի 2-3-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը։

Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Երեւանում ստորագրվել էր Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայումը մինչեւ 2044 թվականը երկարաձգելու մասին արձանագրությունը, որը հարուցել էր պաշտոնական Բաքվի դժգոհությունը։

Ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելուց բացի, այս արձանագրությամբ ամրագրվում է, որ «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:

Սպասվում է, որ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ռուսաստանի նախագահը կանդրադառնա Հայաստանում ռուսական ռազմակայանի դերին, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության գոտում նոր ռազմական գործողությունների սկսման դեպքում դրա մասնակցության հնարավորությանը։

Մեդվեդեւի այցին ընդառաջ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը հայտարարել էր, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայումը մինչեւ 2044 թվականը երկարաձգելու մասին արձանագրությամբ ռազմակայանի գործառույթները չեն փոխվում, ինչը արեւմտյան որոշ լրատվամիջոցների կողմից գնահատվել է որպես Ադրբեջանի մտահոգությունները փարատելուն ուղղված քայլ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG