Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը փորձում է հանգստացնել Ադրբեջանին»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ մեկ անգամ եւս հայտարարել է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայումը մինչեւ 2044 թվականը երկարաձգելու մասին արձանագրությամբ ռազմակայանի գործառույթները չեն փոխվում:

Մոսկվայում պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին` Լավրովը ասել է, թե օգոստոսի 20-ին ստորագրված փաստաթուղթը «չի փոխում Հայաստանում ռուսական ռազմակայանի գործառույթները, այնտեղ տեղակայված զինվորների թիվը կամ ռազմակայանում պահվող սպառազինության քանակը»:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը Լավրովի հայտարարությունը որակում է Ադրբեջանի մտահոգությունները փարատելուն ուղղված քայլ` նկատելով. - «Ռուսաստանը փորձում է հանգստացնել Ադրբեջանին»:

Ռուսական ռազմակայանի գործառույթների անփոփոխ մնալու մասին Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել էր նաեւ արձանագրության ստորագրման նախօրեին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG