Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինծառայողը հանձնվել է հայ դիրքապահներին


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` երեկ ժամը 21.00-ի սահմաններում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածը պաշտպանող հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի զինված ուժերի կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը:

25-ամյա Հյուսեյնովը ադրբեջանական բանակի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին ջոկի հրամանատարն է:

«Ըստ նախաքննության տվյալների, պայմանագրային զինծառայող Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը հայկական ուժերին է հանձնվել զորամասի հրամանատարության կողմից իր հանդեպ պարբերաբար իրականացված նվաստացուցիչ գործողությունների պատճառով», - փոխանցում է Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը` հավելելով, որ մանրամասները ճշտվում են:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG