Մատչելիության հղումներ

Սերգեյ Մանասարյանը նշանակվել է փոխարտգործնախարար


Բուլղարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Մանասարյանին դեսպանի պարտականություններից ազատելու եւ փոխարտգործնախարար նշանակելու մասին հրամանագրերը նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրել է երեկ:

Սերգեյ Մանասարյանը 51 տարեկան է, տեխնիկական գիտությունների թեկնածու է: Տարբեր տարիների պաշտոնավարել է որպես փոխվարչապետի, վարչապետի օգնական, վարչապետի աշխատակազմի ղեկավար, կառավարության քարտուղար-նախարար: Արտգործնախարարության համակարգ է տեղափոխվել 1996 թվականին` նշանակվելով փոխարտգործնախարար: 1995-2005 թվականներին աշխատել է որպես Եգիպտոսում եւ համատեղության կարգով մի քանի այլ երկրներում Հայաստանի դեսպան, իսկ 2005 - 2010 թվականներին` Բուլղարիայում Հայաստանի դեսպան:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG