Մատչելիության հղումներ

Ընթերցանության համար ժամանակ չի մնում աշխատանքի պատճառով


2012-ին Երեւանը կլինի Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Իսկ մինչեւ այդ շարունակվում են քննարկումները, թե որքանո՞վ է այսօր գիրքը հետաքրքրում մարդկանց ու հատկապես երիտասարդներին, արդյո՞ք այժմ ավելի քիչ են գիրք կարդում, քան խորհրդային տարիներին:

Թեմայի շուրջ «Մաքսլիբերթի»-ի անցկացրած փոքրիկ հարցումը պարզել է, որ երեւանցիների շրջանում այսօր առավել շատ ընթերցվող հեղինակներից է Պաոլո Կուելոն, իսկ քիչ ընթերցելու հիմնական պատճառներից է աշխատանքի հետ կապված զբաղվածությունը:

Գրքի ժամանակակից ընկալումների, Հայաստանում գրահրատարակչության խնդիրների եւ ընթերցանությանն առնչվող այլ հարցերի շուրջ «Ազատություն» ռադիոկայանի հյուրասրահում զրուցել են նաեւ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը եւ Հրատարակիչների ազգային ասոցացիայի գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանը:

XS
SM
MD
LG