Մատչելիության հղումներ

logo-print

Մեդվեդեւը կասեցնում է Խիմկինսկի անտառով անցնող ճանապարհի կառուցման որոշման իրականացումը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը որոշել է կասեցնել Խիմկինսկի անտառով անցնող Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ վճարովի ավտոճանապարհ կառուցելու` կառավարության որոշման իրականացումը:

Ինչպես իր տեսաելույթում հայտարարել է Ռուսաստանի նախագահը, ավտոճանապարհի կառուցմանն առնչվող դիմում-բողոքները փաստում են, որ որոշումը լրացուցիչ քննարկման կարիք ունի:

Մեդվեդեւը կառավարությանը հանձնարարել է դադարեցնել ծրագրի իրականացումը եւ անցկացնել լրացուցիչ հանրային եւ փորձագիտական քննարկումներ:

Ավտոճանապարհի կառուցման համար պետք է անտառահատվեն հեկտարներով տարածքներ:

Ավտոճանապարհի կառուցման դեմ պայքարի են դուրս եկել հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ռոք երաժիշտներ:

Խիմկինսկի անտառով անցնող ավտոճանապարհի կառուցման որոշումը վերանայելու խնդրանքով Մեդվեդեւին նամակ է ուղղել նաեւ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG