Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտ. «Ռազմակայանի հարցը Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունների հարց է»


Պետդեպարտամենտի մամուլի գրասենյակի տնօրեն Մարկ Թոներ

Պետդեպարտամենտի մամուլի գրասենյակի տնօրեն Մարկ Թոներ

Միացյալ Նահանգները Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչեւ 2044 թվականը երկարաձգելու համաձայնությունը դիտարկում է որպես Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարց: Այդ մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի գրասենյակի տնօրեն Մարկ Թոները:

Պատասխանելով այդ առնչությամբ Միացյալ Նահանգների դիրքորոշմանը առնչվող հարցին` Թոները նաեւ ասել է. - «Միացյալ Նահանգները գործընկերային ամուր հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Մենք ըստ ամենայնի ակնկալում ենք, որ դա կշարունակվի»:

Ի պատասխան լրագրողի այն դիտարկման, թե Ադրբեջանը մտահոգված է պաշտպանական ոլորտում հայ - ռուսական նոր համաձայնությամբ, Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է. - «Ռուսաստանը [ԵԱՀԿ-ի] Մինսկի խմբի անդամ կամ մաս է ու կառուցողական դեր է խաղում որպես այդպիսին»:

Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար, իշխող Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «դրական եւ ինչ-որ չափով սպասված» է որակում Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությունը` «այն իմաստով, որ ամերիկյան վարչախումբը հայ - ռուսական վերջին զարգացումները համարում է բացառապես երկու կողմերին վերաբերող հարց, ինչը բխում է տարածաշրջանի կայունությունից եւ անվտանգությունից»:

Իր տարածած հաղորդագրությունում Շարմազանովը նշում է, որ այս հայտարարությամբ Վաշինգտոնը պաշտոնապես վերահաստատում
ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանով
է հայ - ամերիկյան հարաբերությունների գործընկերային բնույթը: Դա, ըստ նրա, «նշանակում է, որ ԱՄՆ-ն դրական է արձագանքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կուրսին եւ ընդգծում է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը»:

Թոների շեշտադրումը` կապված ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Ռուսաստանի միջնորդական առաքելության հետ, Շարմազանովը դրական է գնահատում` որակելով այն «դիվանագիտական ապտակ Բաքվին եւ նրա հովանավորյալին»

«Վաշինգտոնի այս մեկնաբանությունից պարզ դառնում, որ Մադրիդյան փաստաթղթի սանկտպետերբուրգյան առաջարկները մշակվել եւ ներկայացվել են ոչ թե միայն Կրեմլի կողմից, ինչպես պնդում էր Ադրբեջանը, այլ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից», - ասված է իշխող կուսակցության խոսնակի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG