Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանն ուսումնասիրում է Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի վերաբերյալ արձանագրությունը


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանն այժմ ուսումնասիրում է նախորդ շաբաթ Երեւանում կնքված հայ-ռուսական արձանագրությանը, որով փոփոխվել է Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը։

«Տարածաշրջանում զենքի ծավալների հարցը կարգավորվում է Եվրոպայում անվտանգության մասին ԵԱՀԿ-ի շրջանակային համաձայնագրով», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարարակական-քաղաքական բաժնի ղեկավարը՝ հավելելով, թե ադրբեջանի ռազմական մասնագետները ԵԱՀԿ-ի փորձագետների հետ ճշտում են, թե ինչքանով են ռուս-հայկական վերջին պայմանավորվածությունները համապատասխանում թույլատրված նորմերին:

«Ադրբեջանը այդ ուսումնասիրությունից հետո կներկայացնի իր պաշտոնական տեսակետը հայ-ռուսական համաձայնագրի վերաբերյալ», - նշել է Ալի Հասանովը։

Վերոհիշյալ արձանագրությամբ փոփոխություններ կատարվեցին Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում, որի գործողության ժամկետ սահմանվեց 49 տարին` նախկին 25-ի փոխարեն: Ամրագրվեց նաեւ, որ ռուսաստանյան ռազմակայանը, բացի Ռուսաստանի շահերի պաշտպանությունից, նաեւ ապահովելու է Հայաստանի անվտանգությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG