Մատչելիության հղումներ

Հայաստանը պատմական-հոգեւոր զբոսաշրջության մեծ ներուժ ունի


Օձունի եկեղեցին Լոռու մարզում

Օձունի եկեղեցին Լոռու մարզում

Այս ամառ երիտասարդների շրջանում հատկապես մեծ հետաքրքրություն առաջացավ հանգիստը արշավների միջոցով անցկացնելու ուղղությամբ, արշավներ` դեպի Հայաստանի տարբեր «թաքնված» անկյուններ` Արագածի գագաթից մինչեւ Լաստիվեր, Հերհերի ձորից ու Մաքենիսից մինչեւ Սատանի կամուրջ: Եվ ուշադրության կենտրոնում հիմնականում հայկական միջնադարյան հոգեւոր ճարտարապետությունն է` վանքերն ու եկեղեցիները:

Այսօր առավել ճանաչված արշավախմբերից «Ճանապարհորդ»-ի ղեկավար Դավիթ Դավթյանը բացատրեց, որ իրենց գործունեությամբ փորձում են երիտասարդներին մոտեցնել բնությանը, հանգստի այլընտրանքային տարբերակներ առաջարկել սեփական հայրենիքի գեղատեսիլ վայրերում:

Արշավորդների երթուղում այցելության ամենտարածված վայրերը մնում են գործող կամ պատմական հուշարձանի վերածված վանքերն ու եկեղեցիները: Այդ առումով Հայաստանը շատ հարմար կարող է լինել ուխտագնացություններ կազմակերպելու համար:

«Արահետ» հոգեւոր զբոսաշրջային ընկերության նախագահ Լիլիթ Սարգսյանի կարծիքով` ոլորտում հսկայական աշխատանք կա անելու: - «Խորհրդային շղարշի ներքո այս ուղղությամբ անելիքներ շատ կան. բիզնես հարաբերություններ չկան, մարկետինգ չի արվել, թեեւ ներուժն իսկապես մեծ է», - նշեց նա:

XS
SM
MD
LG