Մատչելիության հղումներ

Այսօր, երբ Հայաստանը նշում է Անկախության հռչակագրի ընդունման 20-ամյակը, տեղին է մեկ անգամ եւս վերհիշել պատմական այն համատեքստը, որում ընդունվեց այդ փաստաթուղթը: Թեեւ 1990 թվականի օգոստոսին Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագրով Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմից դուրս չէր գալիս, այնուհանդերձ, մեկնարկում էր անկախ Հայաստանի պետականության վերականգնման գործընթացը: 1990-ի օգոստոսին, սակայն, քչերը կարող էին պատկերացնել, որ ընդամենը մեկ-մեկեւկես տարի անց Խորհրդային Միությունը պարզապես գոյություն չի ունենա:

Թուրք - ամերիկյան հարաբերություններում նկատվող լարվածությունը չի մարում: Երկկողմ հարաբերություններում բավական լուրջ խնդիրներ են կուտակվել, եւ սա է, թերեւս, պատճառը, որ այսօր Վաշինգտոն է ժամանել թուրքական բարձրաստիճան պատվիրակությունը:

Կիրակի օրը ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչները կրկին փողոց էին դուրս եկել. այս անգամ բողոքի ակցիան բնապահպանական խնդիրներին էր նվիրված: Ռուսական ռոքի մի շարք առանցքային ներկայացուցիչներ որոշել էին յուրատեսակ բողոքի ցույց-համերգ անցկացնել Մոսկվայի կենտրոնում:

XS
SM
MD
LG