Մատչելիության հղումներ

logo-print

1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվավեց Հայաստանի Հանրապետություն: 20 տարի անց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, հրաժարվեց 2-րդ անգամ ընթերցել ՀՀ Անկախության հռչակագիրը:

«Կարդացել եմ հուզմունքով, բայց պատրաստվել էի: Ինձ վստահեցին այս գեղեցիկ փաստաթղթի մատուցումը, քանի որ ՀՀ առաջին հանրապետության հիմնադրի անունն էի կրում եւ պառլամենտի ամենաերիտասարդ պատգամավորն էի », - պատմեց Արամ Մանուկյանը:

Հայաստանի Անկախության հռչակագիրը, բարեբախտաբար, ունի մի քանի բնօրինակներ. Արամ Մանուկյանի օրինակը գողացել են նրա մեքենայից:

Հռչակագրի հասակակիցներից ՀԱԿ-ի 20-ամյա ակտիվիստները իրենց համարում են ոչ թե անկախության սերունդ, այլ այդ անկախության համար պայքարող սերունդ:

XS
SM
MD
LG