Մատչելիության հղումներ

«Մանկական նոր ալիք 2010»-ում եւս հաղթեց Հայաստանի ներկայացուցիչը


«Ռազմիկը եւ ընկերները» խումբը` «Մանկական նոր ալիք»-ի հաղթող
«Ռազմիկը եւ ընկերները» խումբը` «Մանկական նոր ալիք»-ի հաղթող

Օգոստոսի 21-ի ուշ երեկոյան հայտնի են դարձել ուկրաինական Արտեկ ճամբարում անցկացվող «Մանկական նոր ալիք» միջազգային մրցույթի հաղթողների անունները: 13-15 տարիքային խմբում առաջին տեղը կիսել են Հայաստանը ներկայացնող «Ռազմիկը եւ ընկերները» խումբը եւ ուկրաինուհի Վիկտորիա Պետրիկը:

8-12 տարիքային խմբում Հայաստանը ներկայացնող 12 ամյա Վլադիմիր Արզումանյանը` «Vov-1» բեմական անունով, գրավել է երրորդ տեղը: Այս խմբում հաղթել է Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Պետրիկը` 13 –15 տարիքային խմբի հաղթանակը կիսող Վիկտորիա Պետրիկի քույրը:

«Ռազմիկը եւ ընկերները» խմբի մենակատար Ռազմիկ Աղաջանյանը 13 տարեկան է, անցած տարի «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախընտրական փուլում երկրորդ տեղն է զբաղեցրել: Մրցույթի առաջին օրը խումբը կատարել է Մայքլ Ջեքսոնի «Black or white» երգը, իսկ երկրորդ օրը` Ռազմիկի հեղինակային երգը:

«Մանկական նոր ալիք 2010» մրցույթի ժյուրին նախագահել է ռուս հայտնի երգահան Իգոր Կրուտոյը, իսկ ժյուրիի կազմում են եղել ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներ Դիմա Բիլանը, Ալսուն, Սերգեյ Լազարեւը եւ ուրիշներ:

Նախորդ ամիս Լատվիայի Յուրմալա քաղաքում անցկացված «Նոր Ալիք-2010» միջազգային երաժշտական մրցույթում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Շահգելդյանը:
XS
SM
MD
LG