Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ցորեն ներկրել Իրանից


Իրանական Tehran Times-ի փոխանցմամբ, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ցորեն ներկրել Իրանից՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը մինչեւ տարեվերջ կասեցրեց ցորենի արտահանումը։

Հայաստանը տարեկան շուրջ 600,000 տոննա հացահատիկ է ներկրում Ռուսաստանից՝ ինչը կազմում է երկրում սպառվող հացահատիկի երկու-երրորդը։

Երաշտի պատճառով Ռուսաստնում հացահատիկային կուլտուրաների արտադրությունը զգալի վնասներ է կրել, կորուստներն արդեն իսկ գերազանցել են սպասվող բերքի ծավալների 20 տոկոսը, ինչը ստիպել է Ռուսաստանին մինչեւ տարեվերջ արգելել հացահատիկի արտահանումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG