Մատչելիության հղումներ

Երեւանում մեկնարկեց ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը


Օգոստոսի 20-ին Երեւանում՝ Գաֆեսջյան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում մեկնարկեց Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Գագաթնաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

Օգոստոսի 20-22-ը գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀԱՊԿ-ի ղեկավարների հանդիպումներ եւ աշխատանքային քննարկումներ Երեւանում եւ Սեւանում:

Գագաթնաժողովի օրակարգում Ղրղըզստանի իրավիճակը եւ ՀԱՊԿ շրջանակներում հակաճգնաժամային իրավիճակներին դիմագրավելու խնդիրներն են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG