Մատչելիության հղումներ

Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկում չորս տասնյակ մարդ է թունավորվել


Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանում երեկ չորս տասնյակ մարդ է թունավորվել:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` հինգշաբթի օրը տեղեկություն է ստացվել, որ ժամը 21:30-ի սահմաններում հիշյալ ռեստորանից սննդային թունավորման նախանշաններով հիվանդանոց է տեղափոխվել 41 քաղաքացի. 22-ը` «Արմենիա», 8-ը` «Նորք», 7-ը` «Էրեբունի», 1-ը` «Մուրացան» բժշկական կենտրոններ եւ 2-ը` 3-րդ հիվանդանոց:

Ներկա պահին հիվանդանոցում է գտնվում 20 մարդ, որոնցից 4-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

Առողջապահության նախարարության կողմից «Գեղամա» ռեստորանը փակվել է: Տեղում իրականացվում են վարակազերծման, ինչպես նաեւ թունավորման պատճառները պարզելու աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG