Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսական ռազմակայանի մասին փաստաթուղթը ստորագրվեց


Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի բանակցություններից հետո ուրբաթ օրը Երեւանում ստորագրվեց Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին արձանագրությունը:

Երկու երկրների պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի եւ Անատոլի Սերդյուկովի ստորագրած փաստաթղթով փոփոխություններ են կատարվում Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում:

Ըստ այդ փոփոխությունների, մասնավորապես, պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվում 49 տարին` նախկին 25-ի փոխարեն:

Ամրագրվում է նաեւ, որ «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG