Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ-ը արտակարգ նիստ է գումարել Պակիստանի հարցով


ՄԱԿ-ը արտակարգ նիստ է գումարել ջրհեղեղից տուժած Պակիստանին աջակցելու հարցով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ով օրեր առաջ այցելել էր Պակիստան, հորդորել է արագացնել տարերային աղետից տուժած երկրին օգնության տրամադրումը:

Պաշտոնական Իսլամաբադին խոստացվել է 460 միլիոն դոլարի օգնություն:

Այս օրերին Պակիստանում գտնվող ամերիկացի սենատոր Ջոն Քերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կավելացնի այդ երկրին տրվող օգնությունը մինչեւ 150 միլիոն դոլար:

Գերմանիան եւ Սաուդյան Արաբիան նույնպես լրացուցիչ օգնություն են խոստացել Պակիստանին:

ՄԱԿ-ի տվյալներով` տարերային աղետի հետեւանքով զոհվել է 1600 մարդ, 4 միլիոն մարդ մնացել է անօթեւան: Ջրհեղեղից տուժածների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 20 միլիոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG