Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի մարտական զորամիավորումները հեռացան Իրաքից


Ամերիկյան վերջին մարտական բրիգադը անցած գիշեր թողել է Իրաքի տարածքը եւ տեղափոխվել է Քուվեյթ։ Սակայն Պենտագոնը չի հաստատել, թե դա նշանակում է, որ ամերիկացիները նախատեսված ժամկետից մի քանի օր առաջ են ավարտել մարտական զորամիավորումների դուրսբերումը։

Ամերիկյան ուժերն Իրաք են մտել մոտ 7.5 տարի առաջ։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը վերջերս ընդգծել է, որ «Իրաքի ազատություն» գործողության ժամկետը սպառվում է օգոստոսի 31-ին։

ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի խոսնակ Ֆիլիփ Քրոուլին ասել է, թե դեռ վաղ է ավարտված համարել ամերիկյան ներկայությունն Իրաքում, բայց այսուհետեւ այն «առավելապես քաղաքացիական բնույթ է կրելու»։

Շուրջ 56 հազար ամերիկացի զինծառայող մնալու է Իրաքում, սակայն ոչ թե մարտական գործողություններին մասնակցելու, այլ իրաքցի զինվորականներին աջակցելու եւ վերապատրաստելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG