Մատչելիության հղումներ

Եվրամիությունը լրացուցիչ 30 մլն եվրո է տրամադրում Պակիստանում ջրհեղեղներից տուժածներին


Պակիստանում ավերիչ ջրհեղեղներից տուժածներին անհետաձգելի օգնություն տրամադրելու համար Եվրամիությունը տրամադրել է եւս 30 միլիոն եվրո:

Պակիստանին Եվրամիության տրամադրած օգնության չափը, այսպիսով, կազմեց 70 միլիոն եվրո: Այս գումարը չի ներառում եվրոպական առանձին պետությունների կողմից հատկացված օգնությունը:

Ջրհեղեղների հետեւանքով Պակիստանում զոհվել է ավելի քան 1600 մարդ: Տուժածների թիվը շուրջ 20 միլիոն է: Միայն գյուղատնտեսության ոլորտի կորուստները կազմում են շուրջ 3 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG