Մատչելիության հղումներ

Ամռան ավարտին Երեւանյան տուրիսատական ընկերությունները արձանագրում են հաճախորդների թվի աստիճանական նվազում: Ակնկալիքները մեծ չեն աշնանային թավշյա սեզոնից, քանի որ, ըստ տուրիստական գործակալություններից մեկի մենեջեր Մերի Թովմասյանի, հանգստի այս տեսակը հայերի համար չէ:

«Մեր հայրենակիցները նախընտրում են հանգստանալ ամառվա թեժ ամիսներին, քանի որ սովորաբար ընտանիքներով են հանգստանում, իսկ երեխաները ազատ են հենց այդ շրջանում», - նշեց նա:

Այդուհանդերձ, տուրիսատական ընկերությունները սեպտեմբերին առաջարկում են ծովափնյա հանգիստ եվրոպական լողափերում` շեշտելով, որ թավշյա սեզոնին հանգստի գները մատչելի են, սակայն երբեմն աշնանային անձրեւը կարող է խափանել ծովափնյա հանգիստը:

Տուրիզմի մենեջեր Մերի Թովմասյանը փաստում է, որ նախորդ տարվա համեմատ` մոտ 7%-ով նվազել է արտասահմանում հանգստացողների թիվը, ինչը կապում է հիմնականում ավիատոմսերի գների բարձրացման հետ:

Արտասահմանյան հանգստավայրերի թեժ հնգյակը այս ամառ էլ համառորեն գլխավորել են Վրաստանի ծովափնյա քաղաքները` Ուռեկին, Բաթումին եւ Քոբուլեթին: Հոսքը նվազել է դեպի թուրքական Անթալիա, որտեղ եւս այս տարի գների թանկացում է նկատվել:

XS
SM
MD
LG