Մատչելիության հղումներ

logo-print

Անտառային հրդեհների բոլոր օջախները Վրաստանում վերացված են


Անտառային հրդեհների բոլոր օջախները Վրաստանում վերացված են:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը հայտարարել է, որ ներկայումս հստակեցվում է հրդեհների պատճառած վնասը` ինչպես նյութական, այնպես էլ բնապահպանական առումներով:

Վերջին մեկ ամսվա ընթացքում անտառային հրդեհներ էին բռնկվել Վրաստանի մի քանի շրջաններում: Հայաշատ Ախալցխայի շրջանի անտառներում բռնկված հրդեհը մարելու համար պահանջվել է ավելի քան մեկ շաբաթ:

Որպես հրդեհների պատճառ նշվում է ուժեղ շոգը եւ անզգուշությունը, թեեւ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարար Գեորգի Խաչիձեն մեկ շաբաթ առաջ կարծիք էր հայտնել, թե «Սամցխե-Ջավախեթիի անտառներում հրդեհը ծագել է կանխամտածված հրկիզման պատճառով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG