Մատչելիության հղումներ

Իրանի ատոմակայանի մոտ ռազմական օդանավ է խորտակվել


Իրանի հարավում` Բուշեր քաղաքի մոտ կառուցված ատոմակայանից ոչ հեռու, ռազմական մի օդանավ է խորտակվել։ Այս մասին հաղորդում է իրանական կիսապաշտոնական Mehr լրատվական գործակալությունը:

Երկու օդաչուները փրկվել են, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Բուշերի ատոմակայանը, որը առաջինն է Իրանում, գործարկվելու է օգոստոսի 21-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG