Մատչելիության հղումներ

logo-print

Օբաման հունիսին նախազգուշացրել է Էրդողանին


Կանադա – Տորոնտոյում գումարված «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին մասնակցող պետությունների առաջնորդները, 27-ը հունիսի, 2010թ.

Կանադա – Տորոնտոյում գումարված «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին մասնակցող պետությունների առաջնորդները, 27-ը հունիսի, 2010թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Տորոնտոյում գումարված «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցում ասել է, որ Իրանին սատարելու Անկարայի դիրքորոշումը եւ Իսրայելի հետ լարված հարաբերությունները վնաս են հասցնում թուրք-ամերիկյան համագործակցությանը։

Թեեւ այս զրույցը փաստորեն տեղի է ունեցել այս տարվա հունիսի վերջին, ամերիկյան Financial Times թերթը այդ մասին հաղորդել է այսօրվա համարում՝ վկայակոչելով «ամերիկյան վարչակազմի մի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի»։

«Նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին հայտնել է, որ Անկարայի պահվածքը կոնգրեսականներին կստիպեն հարց տալ, թե արդյո՞ք Թուրքիան վստահելի դաշնակից է»,- ասել է պաշտոնյան եւ պարզաբանել.- «Դա նշանակում է, որ վարչակազմի համար դժվար կլինի բավարարել Թուրքիայի ներկայացրած որոշ հայտեր, մասնավորապես, Կոնգրեսում հաստատել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարում կիրառվելիք ամերիկյան արտադրության զինատեսակների վաճառքը թուրքերին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG