Մատչելիության հղումներ

«Տիտանիկ»-ի եւ «Ավատար»-ի ռեժիսորը իր 56-ամյակը նշել է Բայկալի հատակին


«Ավատար» եւ «Տիտանիկ» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը այսօր իր ծննդյան 56-ամյակը նշել է Բայկալի հատակին:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, ռեժիսորը աշխարհի ամենախորը լճի հատակն է իջել «Միր-1» մինի-սուզանավով` նման այն սուզանավին, որը նա օգտագործել էր 1997 թվականին Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկ»-ը նկարահանելիս:

Ռուսաստանում գործող Բայկալ լճի պաշտպանության հիմնադրամից հայտնել են, որ Քեմերոնը սուզվել է շուրջ 1300 մետր եւ լճի հատակին անցկացրել մոտ երեքեւկես ժամ:

Անցած տարվա օգոստոսին նույն մինի-սուզանավով Բայկալի հատակն էր իջել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG