Մատչելիության հղումներ

Ավագ դպրոցների թիվը գրեթե կրկնակի կավելանա


Գործող 48 ավագ դպրոցների ցանկը այս տարի կհամալրվի եւս 43-ով: 91 ավագ դպրոցներից 36 գտնվում են Երեւանում, իսկ մյուսները` մարզերի տարբեր քաղաքներում:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ եթե անցած 2 տարիներին աշակերտներնիրենց ցանկությամբ էին հիմնական դպրոցից տեղափոխվում ավագ դպրոց, ապա այս տարի գործընթացը պարտադիր է: Նա տեղեկացրեց, որ աշակերտները կարող են գնալ նաեւ վարժարաններ:

Ավագ դպրոցների ծրագրերն արդեն մշակված են, ստեղծվել են նաեւ 10-րդ եւ 11-րդ դասարանների համար նախատեսված դասագրքերը: 11-րդ դասարանում աշակերտը ընտրում է իրեն անհրաժեշտ առարկաների ժամաքանակի 50%-ը, իսկ 12-րդ դասարանում` 70-ը:

Գնահատման եւ Թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը նշեց, որ տարվա ընթացքում մի քանի անգամ անցկացված ընթացիկ գնահատումները ցույց են տվել, որ ավագ դպրոցներում եւս վիճակն անմխիթար է:

«Ավագ դպրոցներն իրենց կարդարացնեն, եթե այնտեղ դասավանդեն բարձր մակարդակի մասնագետներ, որոնք բարձր վաեւձատրվեն, եւ եթե սա չլինի արհեստական տեղափոխում մի տեղից մի այլ տեղ», - նշեց Խաչատրյանը:

Գյուղերում, որտեղ կա ընդամենը մեկ դպրոց, ավագ չի ներդրվի, այն պարզապես կդառնա 12-ամյա:

XS
SM
MD
LG