Մատչելիության հղումներ

Թուրքիայում 90-ամյա ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել բյուզանդական վանքում


Թուրքիայում 90-ամյա ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել Սումելայի բյուզանդական հինավուրց վանքում:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` կիրակի օրը Հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս առաջին պատրիարքի մատուցած պատարագին մասնակցել են 1500-ից ավելի ուղղափառ ուխտագնացներ, այդ թվում` Հունաստանից եւ Ռուսաստանից:

Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ կրոնական արարողությունները այդ վանքում տեղի կունենան տարին մեկ անգամ:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը նշում է, որ Եվրամիությանը անդամակցության ջանքերի շրջանակներում պաշտոնական Անկարայի ձեռնարկած համանման քայլ է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տարեկան մեկ անգամ պատարագ մատուցելու թույլտվությունը, եւ որ առաջին նման պատարագը հայկական այդ եկեղեցում նախատեսված է սեպտեմբերի 19-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG