Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան


Այսօր մեկնարկում է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի երկօրյա պաշտոնական այցը Ադրբեջան:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` նախագահին այցի ընթացքում ուղեկցելու են երկրի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, այլ պաշտոնյաներ, նաեւ` թուրք որոշ գիտնականներ:

Թուրքիայի նախագահի նստավայրից նաեւ տեղեկացրել են, որ Գյուլը Բաքվում կքննարկի ինչպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այնպես էլ` տարածաշրջանային: Լրատվամիջոցների փոխանցմամբ` խոսքը, մասնավորապես, ղարաբաղյան խնդրի կարգավորման, հայ - թուրքական եւ հայ - ադրբեջանական շփումների մասին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG