Մատչելիության հղումներ

Ստալոնեն ճանաչվել է մարտաֆիլմերի լավագույն դերասան


Ըստ Եվրամիության երկրներում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքների, մարտաֆիլմերի ժանրում լավագույն դերասանների ցուցակը գլխավորել է ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն: Ցուցակում երկրորդը Բրյուս Ուիլիսն է, երրորդը` Առնոլդ Շվարցենեգերը:

Չորրորդ հորիզոնականում կին է հայտնվել` Լինդա Համիլտոնը:

Առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Ժան-Կլոդ Վան Դամը, Սթիվեն Սիգալը եւ Չաք Նորիսը:

«Բրյուս Ուիլիսին եւ Առնոլդ Շվարցենեգերին միշտ դիտարկել եմ որպես շատ վտանգավոր կինեմատոգրաֆիական հակառակորդներ», - ըստ BBC-ի, մեկնաբանելով հարցման արդյունքները` ասել է 64-ամյա Ստալոնեն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG