Մատչելիության հղումներ

Սինգապուրում մեկնարկեցին առաջին Պատանեկան օլիմպիական խաղերը


Շաբաթ օրը Սինգապուրում մեկնարկել են պատմության մեջ առաջին Պատանեկան օլիմպիական խաղերը, որոնց մասնակցում են ավելի քան 200 երկրների 3600 14-18 տարեկան մարզիկներ: 13-օրյա խաղերի մասնակցիները կմրցեն 26 մարզաձեւերում:

14 մարզիկներով խաղերին մասնակցում է նաեւ Հայաստանը:

Միջազգային օլիմպիական կոմիտերի նախագահ Ժակ Ռոժեն հույս է հայտնել, որ Պատանեկան խաղերը արժանի տեղ կզբաղեցնեն Օլիմպիական շարժման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG