Մատչելիության հղումներ

Կուբան նշեց Ֆիդել Կաստրոյի 84-ամյակը


Ֆիդել Կաստրոն իր ինքնակենսագրության շնորհանդեսին: Հավան, 2-ը օգոստոսի, 2010թ.
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կատրոյի ծննդյան օրվա կապակցությամբ ուրբաթ օրը երկրում անցկացվեց մշակութային միջոցառումների շարք` «Ֆիդելի հետ` հանուն խաղաղության» ընդհանուր կարգախոսով:

Մայրաքաղաք Հավանայում կազմակերպվել էին ցուցահանդեսներ, պարային ու թատերական խմբերի ելույթներ:

Միջոցառումներին մասնակցել են կուբացի հանրահայտ գրողներ, նկարիչներ ու երաժիշտներ:

Կուբայի ռադիոկայաններն ու հեռուստաալիքները ողջ օրվա ընթացքում հեռարձակում էին աշխատավորների, մարզիկների, գիտական ու մտավորական շրջանակների ներկայացուցիչների շնորհավորանքները: Ֆիդել Կաստրոյին շնորհավոր են նաեւ Նիկարագուայի եւ Վենեսուելայի նախագահները:

Ծանր հիվանդությամբ պայմանավորված գրեթե չորս տարվա ընդմիջումից հետո Ֆիդել Կաստրոն անսպասելիության վերադարձավ ակտիվ քաղաքական կյանքի: Նրա ելույթների ու «Մտորումներ» խորագրի ներքո հրապարակվող հոդվածների գլխավոր թեման համաշխարհային միջուկային պատերազմի սպառնալիքն է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG