Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Համահայկական կրթական խորհրդաժողովը


Օգոստոսի 13-ին մեկնարկեց Համահայկական կրթական խորհրդաժողովը, որն արդեն 4-րդ անգամ է անցկացվում: Հայաստան ժամանած սփյուռքահայ գործիչները եւ կրթության ոլորտի ներկայացուցիչները մինչեւ օգոստոսի 17-ը քննարկելու են լեզվի պահպանման ոլորտում գործող խնդիրները:

«Հայ դպրոցը սփյուռքին հայ պահող հենասյուներից ամենագլխավորն է եկեղեցու հետ միասին: Մենք պետք է կարողանանք ուժեղացնել սփյուռքի դպրոցը, ուսուցչին, տնօրենին` հատկապես պատրաստելով ու վերապատրաստելով հայոց լեզվի ուսուցիչներին», - ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հրանուշ Հակոբյանի խոսքով` Սփյուռքի հայկական դպրոցների հիմնական խնդիրը արեւմտահայերենի ուսուցիչների եւ հիմնական դասագրքերի պակասն է:

«Խորհրդաժողովը հավակնում է լինել այն ուղեղային կենտրոնը, որտեղ պետք է ծնվեն առաջարկներ, ծրագրեր` 2012ին իրականացնելու համար», - նշեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG