Մատչելիության հղումներ

logo-print

Սաուդաբաեւ. «Հետխորհրդային տարածքի հակամարտությունները դյուրին լուծում չունեն»


«Կարեւոր է առավելագույն ջանքերը ձեռնարկել Հարավային Կովկասի տարածքում հակամարտությունների լուծման գործում երկխոսության համար», - հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը:

«Որպես ԵԱՀԿ-ի նախագահող` մենք շատ ուժեր ենք ներդրել ամբողջ հետխորհրդային տարածքում ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործում: Մերձդնեստրը, Լեռնային Ղարաբաղը, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ Վրաստանի դիմակայությունը` բոլոր այդ հակամարտությունները դյուրին լուծում չունեն, առավել եւս` նախագահության մեկ տարվա ընթացքում», - ասել է Սաուդաբաեւը ղազախստանյան լրատվամիջոցների հետ զրույցում:

Նա նաեւ վստահեցրել է, որ Ղազախստանը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG