Մատչելիության հղումներ

logo-print

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի համոզմամբ, Հայաստանի իշխանությունները պետք է պարզաբանեն, թե ինչ հիմնավորմամբ է երկարաձգվում ռուսաստանյան ռազմակայանների տեղակայման ժամկետը եւ որն է շտապողականության պատճառը: Այլապես, ըստ նրա, դա կարող է մտահոգության պատճառ դառնալ:

Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հարցին, թե ինչու է Ռուսաստանը ցանկանում ժամկետից շուտ պայմանագրում ամրագրել ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգումը, Կիրո Մանոյանը ասաց, թե ռուսները գուցե մտածում են, որ 10 տարի հետո Հայաստանում կարող է լինել այնպիսի իշխանություն, որը չերկարաձգի պայմանագիրը:

«Եթե իսկապես կանխատեսվում է, որ 15 տարի հետո ինչ-որ վտանգ պետք է սպառնա, եւ ուրեմն հիմիկվանից փորձում են դա երկարաձգել, կամ պետություններում 15 տարի հետո պիտի լինեն այնպիսի ուժեր, որոնք համաձայն պիտի չլինեն վերանորոգելու այդ ռազմակայանի գործունեության պայմանագիրը, դա ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել: Բայց դրա հիմքերը չկան», - հավելեց Դաշնակցության ղեկավար անդամը:

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների սերտացումը, Կիրո Մանոյանի խոսքով, վերջին ամիսների դրական զարգացումներ է ունեցել:

Նրա կարծիքով, Ռուսաստանի ղեկավարության կողմից «որոշակի թյուրընկալում ու անորոշություն կա» Հայաստանի նոր իշխանությունների վարած արտաքին քաղաքականության նկատմամբ, ինչի պատճառը, նրա համոզմամբ, Ռուսաստանից անկախ` ինքնուրույն արտաքին քաղաքականության որոշ դրսեւորումներն են: Օրինակ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նախաձեռնելը կամ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը չճանաչելը:

Իսկ վերջին ամիսներին, ըստ ղեկավար դաշնակցականի, հայ-ռուսական հարաբերությունների սերտացման վառ ապացույցներից մեկը Ռուսաստանի նախագահի առաջիկա այցն է Հայաստան, ինչպես նաեւ Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգումը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG