Մատչելիության հղումներ

ՀՌԱՀ-ի դրույքաչափերը բարձրացվում են, տարածքը` ընդլայնվում


Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամների պաշտոնային դրույքաչափերի բարձրացման կապակցությամբ կառավարությունը այսօր որոշեց հանձնաժողովին հատկացնել 17 միլիոն 362 հազար 500 դրամ (շուրջ 47 հազար դոլար)։

Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ կատարելով իր նախկին երկու որոշումներում` կառավարությունը Երեւան քաղաքի Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքի առաջին եւ չորրորդ հարկերից 1060 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքն ամրացրեց հանձնաժողովին։

«Հայփոստ» ընկերությանը պատկանող նախկին 408 քառակուսի մետր տարածքը` Երեւանի Սարյան 22 հասցեի շենքում, չէր բավարարում հանձնաժողովի բնականոն աշխատանքին: Այն տրամադրվեց «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG