Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի երեկոյան Երեւանի կոնսերվատորիայի մերձակա այգուց մեկնարկեց «հեծանվաBOOM»-ը՝ բնապահպան ակտիվիստների հեծանվարշավը, որը կազմակերպել են Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբն ու «Հեծանիվ+» հասարակական կազմակերպությունը:

Խմբի անդամները հեծանիվներով շարժվելու են դեպի օդանավակայան՝ հանրահայտ սփյուռքահայ երաժիշտ, System of a Dawn խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանին դիմավորելու։ Այսօր երեկոյան Թանկյանը ժամանում է Երեւան վաղը այդքան սպասված համերգը ունենալու համար:

Ռոք երաժշտին բնապահպանները «էկոհերոս» են համարում՝ քանի որ նա իր երաժշտության մեջ հաճախ է անդրադառնում բնապահպանությանը։ Բացի այդ, այս տարվա սկզբին Թանկյանը աջակցություն է հայտնել Թեղուտի պաշտպանության խմբին։

Բնապահպանները գնում են Թանկյանին դիմավորելու ոչ թե որպես սոսկ երկրպագուներ, այլ որպես համակիրներ։ Բնապահպաններն հավատում են, որ Սերժ Թանկյանի ձայնը լսելի կլինի նաեւ Թեղուտի հանքավայրի շահագործումը թույլատրած կառավարությանը, մանավանդ, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնի է որպես ռոք երաժշտության երկրպագու։


Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG