Մատչելիության հղումներ

Գյուլը Բաքու կայցելի հաջորդ շաբաթ


Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ստամբուլում, 7-ը հունիսի, 2010թ.

Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ստամբուլում, 7-ը հունիսի, 2010թ.

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երկօրյա այցով հաջորդ շաբաթ կմեկնի Ադրբեջան, - գրել է թուրքական Zaman-ը՝ ընդգծելով, որ այցը իրականացվում է Հայաստանում նախատեսված ՆԱՏՕ-ի զորավարժություններից մեկ ամիս առաջ, որոնց մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաեւ պաշտոնական Անկարան։

«Ակնկալվում է, որ Գյուլը Բաքու կժամանի երկուշաբթի։ Երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերից բացի, Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, ամենայն հավանականությամբ, օրակարգում կլինի նաեւ ղարաբաղյան խնդիրը, որը խոչընդոտում է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը», - գրել է Zaman-ը։

«Այցը նաեւ տեղի է ունենում սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններից առաջ, որոնց պետք է մասնակցի դաշինքի անդամ Թուրքիան», - նկատում է Zaman-ը եւ հիշեցնում, որ մեկ ամիս առաջ Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները հայտնել էին, թե այդ ընթացքում հայ - թուրքական սահմանը կարող է ժամանակավորապես բացվել։

Տեղեկությունը հաստատել էր նաեւ Թուրքիայի արտգործնախարարությունը՝ ընդգծելով, որ սահմանի բացումը կարող է ժամանակավոր բնույթ կրել եւ ծառայեցվել միայն զորավարժությունների անցկացմանը. - «Թուրքիայում քննարկվում է Հայաստանի հետ սահմանի՝ եզակի եւ ժամանակավոր բացման հնարավորությունը, այն դեպքում, եթե դա անհրաժեշտ լինի զորավարժություններում օգտագործվող տեխնիկան եւ նյութերը արտերկրից Հայաստան տեղափոխելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG