Մատչելիության հղումներ

Վրաստանը խստորեն քննադատում է Ռուսաստանի նախագահի այցը Աբխազիա


Վրաստանի արտաքին գործերի նախարությունը իր «վճռական բողոքն» է հայտնել Ռուսաստանի նախագահի Աբխազիա կատարած այցելության կապակցությամբ։

Արտգործնախարարության օգոստոսի 9-ին տարածած հայտարարությունում նշված է, որ Դմիտրի Մեդվեդեւի այդ այցելությունը «Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու ու լարվածությունը մեծացնելու հերթական փորձն է»։

Կիրակի օրը` օգոստոսի 8-ին, Ռուսաստանի նախագահը պաշտպանության նախարարի ուղեկցությամբ այցելել էր Աբխազիա։

Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հետո սա Ռուսաստանի ղեկավարի առաջին այցն էր Աբխազիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG