Մատչելիության հղումներ

Իրանցի լրագրողը` Համաշխարհային մամուլի ազատության հերոս


Մամուլի միջազգային ինստիտուտը իրանցի լրագրող եւ իրավապաշտպան Աքբար Գանջիին շնորհել է Համաշխարհային մամուլի ազատության հերոսի կոչում:

Ինստիտուտի Ավստրիայի կենտրոնակայանից արված հայտարարությունում նշված է, որ Իրանում Գանջին 6 տարի բանտում է անցկացրել, երբ 1999 թվականին հրատարակվել են 1980-90-ական թվականներին իրանցի այլախոհների եւ մտավորականության ներկայացուցիչների սպանություններին երկրի իշխանությունների առնչության մասին նրա հոդվածները:

Բանտում Գանջին գրել է իր ամենահայտնի գիրքը` «Հոգիների ստորգետնյա աշխարհը», որը պատմում է 2000 թվականի ընտրությունների մասին:

2006 թվականին բանտից ազատվելուց հետո լրագրողն անմիջապես լքել է Իրանը:

Անգլերեն լեզվով Գանջիի առաջին գիրքը վերնագրված է «Ճանապարհ դեպի Իրանի ժողովրդավարացում», այն լույս է տեսել 2008 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG