Մատչելիության հղումներ

logo-print

Պուտին. «Չի կարելի հույս ունենալ, որ հացահատիկի արտահանման արգելքը շուտ կվերացվի»


Ցորենի բերքը Ռուսաստանում այս տարի կկազմի ընդամենը 60 միլիոն տոննա: Այդ մասին նախօրեին Ռուսաստանի կառավարության նախագահության նիստում հայտարարել է վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքերով` դա բոլոր կանխատեսումներից ցածր է, հետեւաբար` չի կարելի հույս ունենալ, որ հացահատիկի արտահանման արգելքը կարող է շուտ վերացվել:

Ժամանակավոր արգելքը սահմանվել է մինչեւ տարեվերջ, սակայն արգելքի վերացումը կախված է բերքահավաքի արդյունքներից:

2009 թվականին Ռուսաստանը ցորենի բերքահավաքից ստացել է 97.1 միլիոն տոննա հացահատիկ: Այս տարի բերքի զգալի մասը ոչնչացել է երաշտից ու տապից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG