Մատչելիության հղումներ

Ավարտվեց սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման հերթական ծրագիրը


Հայաստանում ավարտվեց սփյուռքահայ ուսուցիչների 10-րդ վերապատրաստման ծրագիրը, որին մասնակցում էին 75 ուսուցիչներ 18 երկրներից` Ռուսաստանից, Իրաքից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Սիրիայից, Կանադայից, Թուրքիայից, Բրազիլիայից եւ այլն: Մասնակցող երկրներից ամենաակտիվը Սիրիրայից ժամանած ուսուցիչներն էին` 29 մասնագետ:

Վերապատրաստման ծրագրում ներառված էին նաեւ սփյուռքահայ ուսուցիչների ճանաչողական եւ ուսուցողական այցեր հայկական մշակույթի օջախներ: - «Կամազկերպվել են էքսկուրսիաներ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր, ՀՀ թանագարաններ, ունեցել ենք նաեւ մի շարք հանդիպումներ մշակույթի տարբեր կենտրոններում», - պատմեց Մանկավարժական համալսարանի որակավորումների բարձրացման կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը:

Դասընթացների նյութերը կտրամադրվեն նաեւ այն ուսուցիչներին ովքեր չեն կարողացել այցելել Հայաստան ու մասնակցել ծրագրին:

Վերապատրաստման դասընթացներին այս տարի չեն մասնակցել Ջավախքի ուսուցիչները: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ նրանց համար օգոստոսի կեսերին կկազմակերպվեն վերապատրաստման առանձին դասընթացներ: - «Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի հետ պայմանավորվածության համաձայն` դասընթացները կկազմակերպվեն հենց Ջավախքում», - նշեց Աշոտնյանը:

XS
SM
MD
LG