Մատչելիության հղումներ

Արցախում նույնպես Բարքեմփ կանցկացվի


Օգոստոսի 10-ին Ստեփանակերտում կմեկնարկի արցախյան առաջին Բարքեմփը, որը կշարունակվի մինչեւ օգոստոսի 13-ը: Նախատեսվում է, որ oգոստոսի 12-ին Բարքեմփը կհյուրընկալվի Շուշի քաղաքում:


Արցախյան Բարքեմփին կմասնակցեն Երեւանից մեկնած մի խումբ բլոգերներ, լրագրողներ ու տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, նրանցից 30-ի կեցության ծախսերը հոգալու են կազմակերպիչները: Միջոցառմանը աջակցում է Լեռնային Ղարաբաղի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:

Երեւանում արդեն 2 ԲարՔեմփ է անցկացվել` 2009-ին եւ 2010-ին, վերջինի հատուկ հյուրն էր ՀՀ վարչապետը:

Սովորաբար ԲարՔեմփ են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի եւ նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ եւ մտքերի ազատ փոխանակում։
XS
SM
MD
LG