Մատչելիության հղումներ

Էռնեստ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով


Էռնեստ Վարդանյան

Էռնեստ Վարդանյան

Տիրասպոլի դատարանը երրորդ անգամ երկարաձգել է Մերձդնեստրում լրտեսության եւ հայրենիքի դավաճանության համար մեղադրվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի կալանքի ժամկետը՝ այս անգամ 2 ամսով։

Լրագրողի հարազատները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեցին, որ այս անգամ եւս նիստը անցկացվել է դռնփակ։ Ընդ որում՝ առաջին անգամ է, որ կալանքի ժամկետը երկարաձգվում է ոչ թե 1, այլ միանգամից 2 ամսով։

Ծնունդով գյումրեցի 30-ամյա Էռնեստ Վարդանյանը անազատության մեջ է ապրիլի 7-ից: Լրագրողին ներկայացված մեղադրանքը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում։

Գյումրիում մեկնարկել է ստորագրահավաք, որի նախաձեռնողները պահանջում են ազատ արձակել Էռնեստ Վարդանյանին։

Վարդանյանի ձերբակալությունը դատապարտել են միջազգային տարբեր լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ եւ Մերձդնեստրի իշխանություններից պահանջել ազատ արձակել լրագրողին, սակայն այդ պահանջները եւ կոչերը մնացել են անարդյունք։
XS
SM
MD
LG