Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի 2 մարզերում անտառային հրդեհների հետ կապված լարվածությունը պահպանվում է


Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ անտառային հրդեհների պատճառով առաջացած լարված իրավիճակը պահպանվում է Նովգորոդի եւ Մոսկվայի մարզերում։ Այստեղ հրդեհաշիջման աշխատանքները կշարունակվեն եւս 1 շաբաթ։

Ռուսաստանի մյուս շրջաններում, Արտակարգ իրավիճակների նախարարի խոսքով, հրդեհները կամ մարվել են, կամ մնացել են կրակի առանձին օջախներ։

Ռուսաստանի կառավարությունն այսօր քննարկելու է երկրի հրշեջ ծառայության վերազինման եւ արտակարգ իրավիճակների պայմաններում կառավարությանը լրացուցիչ լիազորություններով օժտելու հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG