Մատչելիության հղումներ

Արմեն Ջիգարխանյան. «Հայերն ու ադրբեջանցիները ցանկանում են մոտ լինել միմյանց հետ»


Արմեն Ջիգարխանյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին

«Միեւնույնն է, հայերն ու ադրբեջանցիները ցանկանում են մոտ լինել միմյանց հետ», - «Ազատություն» ռադիոկայանի կովկասյան ծառայությանը տված հարցազրույցում ասել է հայազգի հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը:

«Բայց երբեմն կան բաներ, որոնք, թվում է՝ տարրական, կենցաղային մակարդակի են, սակայն դառնում են անհամաձայնության պատճառ», - հավելել է նա։

Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս խոսել էր Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող Ավագների խորհրդի ձեւավորման հնարավորության մասին։ Արմեն Ջիգարխանյանը, սակայն, պատասխանելով նման կառույցների աշխատանքի արդյունավետության մասին հարցին, նկատել է. - «Մենք դեռ չենք հասունացել նման խորհուրդների համար, որ այդ Ավագանին գա ու գտնի հարցի լուծումը»:

Հայ-ադրբեջանական խնդիրը Արմեն Ջիգարխանյանը շատ լուրջ է համարում ու կարծում է, որ այն հեշտությամբ չի լուծվի: Դերասանի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ամեն ինչ պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչպե՞ս մենք կպտտվենք դեպի այդ հակամարտությունը:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG