Մատչելիության հղումներ

Այս տարի Աֆղանստանում տեղակայված միջազգային ուժերը 422 զինծառայող են կորցրել


Աֆղանստանում միջազգային կոալիցիոն ուժերի խոսնակը հայտնել է, որ շաբաթ օրը ՆԱՏՕ-ի զորախմբից հինգ զինծառայող է սպանվել: Զոհվածների թվում կա երկու ամերիկացի զինծառայող, որոնք սպանվել են գրոհայինների հարձակումից: Եվս երկուսը դանիացի զինվորականներ են, որոնք պարեկություն կատարելիս զոհվել են ճանապարհին տեղադրված ականի պայթյունից: Սպանվածների թվում կար եւս մի զինվորական, որի քաղաքացիությունը չի նշվում: Վերջինս զոհվել է ինքնաշեն նռնակի պայթյունից։

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ այս տարվա ընթացքում Աֆղանստանում միջազգային կոալիցիայի ուժերից 422 զինծառայող է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG