Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանցի հրշեջները կրակից պաշտպանում են Մորդովիայի երեք գյուղեր


Հայաստանցի հրշեջները, որոնք ժամանել են Ռուսաստան` անտառային հրդեհների դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար, կրակից պաշտպանում են Մորդովիայի Տենգուշեւսկի շրջանի երեք գյուղեր` Խլեբինոն, Իվանովկան եւ Կլիմեշչեյը: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` վկայակոչելով արտակարգ իրավիճակների Մորդովիայի հանրապետական վարչության տեղեկատվությունը:

Մորդովիան Ռուսաստանի այն 7 տարածաշրջաններից է, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել ուժեղ հրդեհների պատճառով: Այստեղ հրդեհների մարմանը մասնակցում է մոտ 6 հազար մարդ, շուրջ 300 միավոր ծանր տեխնիկա: Հայաստանից ժամանած ջոկատում ընդգրկված է 28 մարդ, նրանք օգտագործում են 4 միավոր տեխնիկա:

Մորդովիայում ներկայումս հրդեհների 8 խոշոր օջախ կա 5 մունիցիպալ շրջաններում, դրանց ընդհանուր մակերեսը 1388 հեկտար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG