Մատչելիության հղումներ

Հուլիսի կեսերին հայկական մամուլը, հղում անելով թուրքական Sabah օրաթերթին, տեղեկացրել էր, որ Թուրքիայում անհետացել է 29-ամյա հայուհի Աննա Դավթյանը: Չարենցավանցի Աննան 6 ամսական հղի էր: Մի քանի օր առաջ Չարենցավանում լուրեր տարածվեցին, որ Անթալիայում գտնվել է Աննայի դին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը հաստատեց այդ լուրը` նշելով, որ դստերը գտնելու նպատակով Անթալիա մեկնած Աննայի մայրը 90 տոկոս հավանականությամբ ճանաչել է դստեր մարմինը: Երիտասարդ կնոջ դին Հայաստան տեղափոխելու հարցում դժվարություններ են ծագել, որովհետեւ Աննայի մարմինը անճանաչելի վիճակում է` խոշտանգված: Հարազատներն առայժմ սպասում են ԴՆԹ-ի անալիզի պատասխանին:

Իրավիճակն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ Թուրքիան եւ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն:

«Ազատություն» ռադիոկայանը զրուցել է Չարենցավանի քաղաքապետի, Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի եւ Աննա Դավթյանի հոր` Սաշա Դավթյանի հետ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG