Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանում անտառային հրդեհները տարածվում են


Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հրդեհներով բռնկված տարածքները ավելացել են 14 հազար հեկտարով։ Անտառային հրդեհները ընդհանուր առմամբ տարածված են ավելի քան 190 հազար հեկտարի վրա:

Հրդեհների հետեւանքով 52 մարդ է զոհվել։ Մոսկվայի կենտրոնում եւ քաղաքի մի քանի այլ շրջաններում այսօր եւս խիտ ծխածածկույթ կա։

ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան զգուշացրել են իրենց քաղաքացիներին, որ Ռուսաստան մեկնելը վտանգավոր է անտառային հրդեհների պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG