Մատչելիության հղումներ

logo-print

Զոհված ադրբեջանցու դին ստանալու հարցում Փաշազադեն ակնկալում է Կիրիլ պատրիարքի միջնորդությունը


Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածում այս տարվա հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհված ադրբեջանցու դին ստանալու հարցում Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն ակնկալում է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությունը:

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` մահմեդականների Ռամազան ամսվա մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ Փաշազադեն հայտարարել է, թե Կիրիլ պատրիարքի հնարավոր միջնորդության հարցը քննարկվելու է «մոտ ժամանակներս» Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ, որին, ըստ Կովկասի մահմեդականների առաջնորդի, մասնակցելու է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

Երեք հոգեւոր առաջնորդների մոսկովյան հանդիպման օրակարգում, Փաշազադեի փոխանցմամբ, ընդգրկված են լինելու ԱՊՀ-ի երկրներում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:

Միեւնույն ժամանակ, Կովկասի մահմեդականների առաջնորդը հայտարարել է, թե հունիսի 18-ին զոհված ադրբեջանցի Մուբարիզ Իբրահիմովը, որին Ադրբեջանում հետմահու ազգային հերոսի կոչում է շնորհվել, իրենց հպարտությունն է եւ օրինակ ամբողջ ադրբեջանցի ժողովրդի համար:

Հայկական կողմը քանիցս ընդգծել է, որ Ադրբեջանը պաշտոնապես չի դիմել Իբրահիմովի դին հանձնելու խնդրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG